
Սուլշերը միջոցներ կստանա տրանսֆերների համար

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Օլե-Գունար Սուլշերը ստացել է ակումբի սեփականատերերի՝ Գլեյզերների ընտանիքի աջակցությունը:
Նորվեգացուն նաև տեղեկացրել են, որ ակումբը միջոցներ կհատկացնի նոր խաղացողներ ձեռք բերելու համար, մասնավորապես՝ «Ատլետիկոյի» կիսապաշտպան Սաուլ Նյիգեսին և «Զալցբուրգի» հարձակվող Էրլինգ Հոլանդին, հայտնում է Daily Mail-ը:
Ըստ աղբյուրի, ամենայն հավանականությամբ, «Մանչեսթեր Յունայթեդը» կփորձի գնել այս խաղացողներին մրցաշրջանի ավարտին:
Պատրաստեց Անի Գաբուզյանը