
Միլիոնավոր օգտատերեր 2020 թվականից չեն կարողանա օգտվել WhatsApp-ից. Daily Mail

WhatsApp մեսենջերը 2020 թվականից կդադարի աշխատել ամբողջ աշխարհի միլիոնավոր սարքերում: Այդ մասին հայտնել է Daily Mail-ը:
Խոսքը, մասնավորապես, iOS 8 օպերացիոն համակարգով կամ ավելի հին տարբերակով աշխատող iPhone-ների եւ 2.3.7 կամ ավելի ավագ տարբերակի Android-ով աշխատող սարքերի մասին է: Այդ օգտատերերը չեն կարողանա WhatsApp-ից օգտվել 2020 թվականի փետրվարի 1-ից:
Ինչպես ընդգծում է Daily Mail-ը, նշված սարքերի տերերն արդեն չեն կարող նոր օգտահաշիվներ բացել WhatsApp-ում կամ վերահաստատել գոյություն ունեցողները:
Նշվում է, որ մեսենջերը նաեւ Windows Phone օպերացիոն համակարգով աշխատող բոլոր սարքերում չի աշխատի 2019 թվականի դեկտեմբերի 31-ից, նույն այն օրը, երբ Microsoft-ը կդադարեցնի աջակցությունը Windows 10 Mobile OS-ին, հաղորդել է ՏԱՍՍ-ը: