Բաժիններ՝

Քիմիայի բնագավառում Նոբելյան մրցանակի դափնեկիրը մտել է Alphabet-ի տնօրենների խորհուրդ

Քիմիայի բնագավառում Նոբելյան մրցանակի դափնեկիր ամերիկուհի Ֆրենսիս Առնոլդը մտել է Alphabet հոլդինգի տնօրենների խորհուրդ, որի մասն է կազմում Google ընկերությունը: Այդ մասին Google-ի եւ Alphabet-ի գլխավոր տնօրեն Սունդար Պիչային հայտնել է իր Twitter-ում։

«Ես ուրախ եմ Ֆրենսիս Առնոլդին ողջունելու Alphabet-ի տնօրենների խորհրդում: Ֆրենսիսը գիտական գործունեության եւ աշխատանքի հարուստ փորձ ունի այնպիսի բնագավառներում, ինչպիսիք են քիմիան, ինժեներիան, վերականգնվող էներգիան եւ այլն, ինչպես նաեւ քիմիայի բնագավառում Նոբելյան մրցանակի դափնեկիր է: Անհամբերությամբ եմ սպասում նրա հետ աշխատելու հնարավորությանը»,-նշել է Պիչային:

Առնոլդը մշակել է ֆերմենտների ուղղորդված էվոլյուցիայի մեթոդիկան, որը բջջին հարկադրում է արտադրել նոր, ավելի վաղ գոյություն չունեցող ֆերմենտներ, որոնց աշխատանքի հիման վրա կարելի է ստեղծել նոր դեղամիջոցներ, էկոլոգիապես մաքուր կենսավառելիքի տեսակներ: 2018 թվականին նա քիմիայի գծով Նոբելյան մրցանակի է արժանացել Ջորջ Սմիթի եւ Գրեգ Ուինթերի հետ համատեղ, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս