Բաժիններ՝

Բրազիլիայում ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել թռիչքի ժամանակ երեխայի ծնվելուց հետո

Աղջիկ է լույս աշխարհ եկել ինքնաթիռում, որը կատարում էր Սան Պաուլուից Չիլիի մայրաքաղաք Սանտյագո չվերթը: Միջադեպի պատճառով օդաչուները հարկադրված են եղել ինքնաթիռն իջեցնել Պորտու Ալեգրի քաղաքում (Բրազիլիայի հարավ), որտեղ մորը նորածնի հետ հանձնել են բժիշկներին: Այդ մասին հաղորդել է G1 պորտալը:

Չիլիացի զույգը տուն էր վերադառնում Ռիո դե Ժանեյրոյում անցկացրած արձակուրդից հետո: Բժիշկը, որի հսկողության տակ էր գտնվում կինը, նրան տվել էր տեղեկանք, որը թույլ էր տալիս կատարել ավիաթռիչքներ, չնայած այն բանին, որ նա արդեն հղիության իններորդ ամսում էր: Սակայն Սան Պաուլուի տարանցիկ օդանավակայանից թռչելուց հետո, երբ հանրանավը հասել էր սահմանված բարձրության, ապագա մոր մոտ սկսվել են երկունքի ցավերը:

Սալոնում եղել են շտապ օգնության միանգամից երկու բժիշկ եւ բուժքույր, որոնք նորածնին օգնել են լույս աշխարհ գալ: «Նրա ծնվելուն ծափահարել է ամբողջ ինքնաթիռը»,- հիշում է հայրը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս