«Ինչ Նիկոլն անում է «իմ, մնացյալի, անգամ Հայաստանի նկատմամբ, այնքան էլ չի մտահոգում ինձ, որքան մտահոգում են Ղարաբաղի խնդրում նրա արածները». «Իրատես»

«Իրատես» թերթը գրում է. «Ասում են, թե ղարաբաղյան խնդրում Ռուսաստանը լուրջ շտապողականություն է դրսևորում, և որ արտգործնախարարների «նոնստոպ» հանդիպումների շարքը հատկապես այդ հանգամանքով է պայմանավորված: Դրանով է պայմանավորված նաև Սերժ Սարգսյանի նկատմամբ գործի հարուցումը, այն «նոր» տարրերով «հագեցնելու» իշխանական տարփողումը:

Ի դեպ, Սերժ Սարգսյանը մի նեղ միջավայրում ասել է` ինչ Նիկոլն անում է «իմ, մնացյալի, անգամ Հայաստանի նկատմամբ, այնքան էլ չի մտահոգում ինձ, որքան մտահոգում են Ղարաբաղի խնդրում նրա արածները։ Ժամանակի ընթացքում որևէ կերպ հնարավոր կլինի վերականգնել թե՛ Հայաստանի, թե՛ մնացյալ խնդիրների հետ կապված կազուսները, անվերականգնելին Ղարաբաղն է»: Թե կոնկրետ ինչ է նկատի ունեցել երրորդ նախագահը, չի ասվում, սակայն տեսակետ կա, որ «չխոսկան» նախագահը երբեք նման բան չէր ասի առանց լուրջ հիմքերի»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031