Բաժիններ՝

Թողարկվել է Հրաշք կնոջ մասին նոր ֆիլմի թրեյլերը

Warner Bros ստուդիան ներկայացրել է «Հրաշք կին 1984» ֆիլմի թրեյլերը։ Գերհերոսուհուն վերստին մարմնավորել է Գալ Գադոթը: Հոլովակում նաեւ ցուցադրվել են նոր չարագործները՝ Մաքսվել Լորդը (Պեդրո Պասկալ) եւ Գեփարդան (Քրիսթեն Ուիգ): Բացի այդ, Սթիվի դերին է վերադարձել Քրիս Փայնը: Կինոնկարի իրադարձությունները ծավալվում են 1980-ական թվականներին:

Նախորդ ֆիլմում Հրաշք կինը մասնակցել է Առաջին համաշխարհային պատերազմին: Կինոնկարը, որը թողարկվել է 2017 թվականին, վարձույթում հավաքել է ավելի քան 800 մլն դոլար:

«Հրաշք կին 1984»-ը նկարահանել է առաջին մասի ռեժիսոր Փաթի Ջենքինսը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս