Ես գիդեմ, օր դու սաղ ես. դու չիդես մեռնելն ինչ է. ազդեցիկ տեսանյութ` նվիրված Գյումրիին
Գյումրիին նվիրված տեսանյութի հերոսը զրուցում է Գյումրու հետ` ինչպես հարազատը հարազատի։
Պրոդյուսեր Ռուբեն Մխիթարյանը Գյումրուն նվիրված տեսանյութ է հրապարակել` «Ես գիդեմ, օր դու սաղ ես» խորագրով։ Մխիթարյանը տեսանյութը հրապարակել է Facebook սոցիալական ցանցի իր էջում։
«1988 թ., 7-ը դեկտեմբերի… Իմ սերնդակիցներն իրենց կյանքը բաժանում են երկու հատվածի՝ մինչև դեկտեմբերի 7-ը ու դրանից հետո: Համոզված եմ, որ մի օր քաղաքս տեսնելու եմ նորից այնպիսին, ինչպիսին էր «մինչև»… Վստահ եմ»,–տեսանյութին կից գրել է Մխիթարյանը։
Տեսանյութը նկարահանվել է Գյումրիում. հերոսը զրուցում է Գյումրու հետ` ինչպես հարազատը հարազատի։
«Ի՞նչղ ես, քաղաքս։ Գիտե՞ս, չէ, ինչքան կուզեմ, օր լավ եղնիս։ Հաստատ գիտես, դու սաղիս էլ կճանչես` տուն առ տուն, մեր օջախներով ու գերդաստաններով հանդերձ։ Քեզի խաբելն անհնար է, քեզի ֆռռցնել փորձողն անուղղելի սարսաղ է, որովհետև դու իմաստուն ես, մեծ, ապրած ու տեսած»,–ասում է հերոսը: