Բաժիններ՝

«Եթե սիրում եք ֆուտբոլը, ուրեմն սիրում եք Մեսսիին»․ Ռոբերտո Մարտինես

Բելգիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ռոբերտո Մարտինեսը կիսվել է «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսիի մասին իր կարծիքով:

«Ես հաջողակ էի մարզել բելգիացի ֆուտբոլիստների ոսկե սերնդին: Մենք ունենք այնպիսի խաղացողներ, ինչպիսիք են Ազարը, դե Բրյունեն, Վիթսելը, Լուկակուն, Վերմալենը և շատ ուրիշներ: Ես պետք է գոհ լինեմ իմ ունեցած ռեսուրսով։

Մեսսին իսկապես արժանի է «Ոսկե գնդակի»: Եթե դուք սիրում եք ֆուտբոլը, ապա սիրում եք Մեսսիին: Մի օր նա կավարտի կարիերան, բայց ես տեսա, թե ինչպես է նա խաղում «Բորուսիայի» դեմ «Կամպ Նոուում», և կարող եմ ասել, որ Մեսսին մեզ կուրախացնի ևս շատ տարիներ»,- ասել է Մարտինեսը:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս