«Ես տեսա տխուր հանդերձարան և տխուր ավտոբուս: Սա այն չէ, ինչ ես սիրում եմ պարտվելուց հետո»․ Մոուրինիո
«Տոտենհեմի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինիոն Պրեմիեր լիգայի 16-րդ տուրի՝ «Բերնլիի» հետ խաղից առաջ կիսվել է իր մտքերով:
«Մենք գիտենք, թե ինչպես է խաղում «Բերնլին», եթե նրանք չեն փոխել իրենց խաղաոճը: Անակնկալներ չեն լինի, բայց նրանց դեմ դժվար է խաղալ: Սա միայն իրենց երկու հարձակվողները չեն մեր երկու կենտրոնական պաշտպանների դեմ:
Մենք պետք է բարելավենք պաշտպանողական խաղը: Յուրաքանչյուր խաղում մենք բաց ենք թողել երկու գոլ: Մենք բաց ենք թողնում էժան գոլերը: Մենք պետք է աշխատենք դրա վրա, բայց դա հեշտ չէ, քանի որ միայն երեկ վերականգնման օր ունեցանք, և մենք խաղում ենք այսօր: Հանդերձարանում անցկացվող վերլուծությունները, մեկնաբանությունները և մարզումն օգնում են, ուստի հույս ունեմ, որ բացասական միավորներից հետո դրական բան կստանանք:
Սա պաշտպանություն չէ, այլ պաշտպանական գործընթաց է: Ես չեմ նայում խաղացողների անհատական գործողություններին: Դաշտում կա 11 ֆուտբոլիստ:
«Մանչեսթեր Յունայթեդին» պարտվելուց հետո ես տեսա տխուր հանդերձարան, տխուր ավտոբուս և տխուր ինքնաթիռ, և դա այն չէ, ինչ ես սիրում եմ պարտությունից հետո:
Կարծում եմ, որ հանդիպումները պարտվելուց հետո հարկավոր չէ նեղվել: Պետք է դրանից վեր լինել: Դու պետք է զայրանաս: Տխուր լինելը չի նշանակում խնդիրներ լուծել: Ակնհայտ է, որ մենք ունենք դրանք, բայց աշխատելու համար ժամանակ է պետք: Բայց մենք ունենք պահեստային սենյակում որակյալ խաղացողներ և լավ մթնոլորտ»,- ասել է Մոուրինիոն:
Սիրարփի Աղաբաբյան