Բաժիններ՝

Վալվերդեն խոսել է Մեսսիի՝ ֆուտբոլից հեռանալու մասին

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Էռնեստո Վալվերդեն մեկնաբանել է «Ոսկե գնդակը» ստանալուց հետո հարձակվող Լիոնել Մեսսիի հայտարարությունները:

Արգենտինացին արարողության ժամանակ ասաց, որ ֆուտբոլից հեռանալու ժամանակը մոտենում է:

«Նրա խոսքերը շատ բնական և նորմալ են թվում: Լեոն 32 տարեկան է, և չնայած կասկածում եմ, որ նա մտածում է հեռանալու մասին, տարիքը շատ բան է որոշում։

Երբ խաղացողը 30 տարեկանից բարձր է, նրա կարիերայի ավարտն ավելի մոտ է թվում, քան ճանապարհի սկզբում: Տարիների ընթացքում դա տեղի է ունենում բոլորի դեպքում: Բայց սա չի նշանակում, որ ամեն ինչ տեղի կունենա երեք օրվա ընթացքում»,- ասել   է Վալվերդեն:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031