Բրենդան Ռոջերսը նոր պայմանագիր է կնքել «Լեսթերի» հետ. նա Կլոպից շատ կվաստակի
«Լեսթերի» գլխավոր մարզիչ Բրենդան Ռոջերսը երկարաձգել է պայմանագիրն ակումբի հետ մինչև 2025 թվականը:
Ինչպես հաղորդում է The Sun-ը, Ռոջերսի աշխատավարձը «Լեսթերում» կրկնապատկվել է՝ տարեկան 5 միլիոն ֆունտից (5.9 միլիոն եվրո)՝ մինչև 10 միլիոն ֆունտ (11.8 միլիոն եվրո): Բրենդանն այժմ ավելի է վաստակում, քան «Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը. գերմանացու տարեկան աշխատավարձը կազմում է 7.5 միլիոն ֆունտ (8.9 միլիոն եվրո):
Պատրաստեց Անի Գաբուզյանը