Բաժիններ՝

Պետք է հաղթեինք «Ռոմա»-ին. Անտոնիո Կոնտե

Իտալական «Ինտեր»-ի գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեի կարծիքով իր թիմը պարտավոր էր հաղթել Սերիա Ա-ի 15-րդ տուրի «Ռոմա»-ի դեմ խաղում:

Կոնտեն շեշտել է, որ միլանյան ակումբը բաց է թողել մի շարք հնարավորություններ հաշվի մեջ առաջ անցնելու համար: «Պետք է հաղթեինք «Ռոմա»-ին: Նրանք շատ բացթողումներ ունեին պաշտպանությունում: Մենք պետք է հարձակման գծում ավելի կտրուկ լինեինք»,-ասել է մասնագետը:

Իտալիայի Սերիա Ա-ի 15-րդ տուրի շրջանակներում «Ռոմա»-ն Միլանում հյուրընկալվեց «Ինտեր»-ին: Հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի` 0:0 հաշվով: Հայաստանի ազգային թիմի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը «գայլերի» մեկնարկային կազմում էր, սակայն փոխարինվեց հանդիպման վերջնամասում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս