Բաժիններ՝

Ֆոնսեկան խոսել է «Ինտեր»-«Ռոմա» խաղից

Իտալական «Ռոմա»-ի գլխավոր մարզիչ Պաուլու Ֆոնսեկան խոսել է «Ինտեր»-ի դեմ խաղից:

«Լավ հանդիպում էր, բայց սխալներ կային երկրորդ խաղակեսում: Մեզ երբեմն հաջողվում էր ամբողջապես վերահսկել խաղը: Մի շարք հանգամանքների տեսանկյունից «Ռոմա»-ն առաջխաղացում ապրել է»,- ասել է մասնագետը:

Ֆոնսեկայի խոսքով` «Ռոմա»-ի հիմնական ցանկությունը «Ինտեր»-ի դեմ խաղում գնդակի հիմնական վերահսկողությունն էր:

Իտալիայի Սերիա Ա-ի 15-րդ տուրի շրջանակներում «Ռոմա»-ն Միլանում հյուրընկալվեց «Ինտեր»-ին: Հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի` 0:0 հաշվով: Հայաստանի ազգային թիմի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը «գայլերի» մեկնարկային կազմում էր, սակայն փոխարինվեց հանդիպման վերջնամասում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս