Հետազոտողները հայտարարել են ասպիրինի հակաքաղցկեղային հատկության մասին

Ասպիրինի ոչ մեծ չափաբաժինները մեծացնում են քաղցկեղը հաղթահարելու շանսերը: Դա հետեւում է ԱՄՆ-ի առողջապահության ազգային ինստիտուտների հետազոտությունից: Գիտական աշխատությունը հրապարակված է JAMA Network կայքում։

Հետազոտողներն ուսումնասիրել են Միացյալ Նահանգների ավելի քան 140 հազար քաղաքացու վերաբերյալ տեղեկատվությունը, որը հավաքվել է միջին հաշվով 12,5 տարվա ընթացքում, եւ պարզել, որ այն անձանց շրջանում, ովքեր շաբաթվա ընթացքում մեկից մինչեւ երեք անգամ ասպիրին են օգտագործել, մահացությունը ցածր է եղել շագանակագեղձի, հաստ աղիի եւ ուղիղ աղիի, թոքերի եւ ձվարանի քաղցկեղի զարգացումից հետո:

Ընդսմին, ինչպես ընդգծում են հետազոտողները, նման օրինաչափություն հայտնաբերվել է միայն նորմալ քաշով մարդկանց մոտ. նորմայից ցածր կամ բարձր քաշ ունեցող փորձի մասնակիցների մոտ ասպիրինից նման արդյունք չեն գտել: Մինչդեռ բազմաթիվ կարգավորող մարմիններ, այդ թվում՝ ամերիկյան FDA-ն (Food and Drug Administration), չեն հանձնարարում կամ նույնիսկ արգելում են ասպիրին ընդունել, որովհետեւ այն կարող է առաջացնել արնահոսություններ, ինսուլտներ եւ խոցերի հետ կապված բարդացումների հանգեցնել, քանի որ այն ուղեղի անոթներում եւ աղիներում թրոմբները լուծելու հատկություն ունի, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Տեսանյութեր

Լրահոս