Ջիջի Հադիդը մասնակցել է Chanel՚s Metiers d՚art 2019-2020-ի ցուցադրությանը
Պաղեստինյան ծագմամբ ամերիկացի գերմոդել Ջիջի Հադիդը մասնակցել է Chanel՚s Metiers d՚art 2019-2020-ի ցուցադրությանը: Շոուից լուսանկարներ է հրապարակել Daily Mail-ը։
Միջոցառումը տեղի է ունեցել Փարիզի Գրան-Պալեում: 24-ամյա Հադիդը հարթակ է դուրս եկել փայլփլուն թվիդային կոստյումով, որը բաղկացած էր պիջակից, որի թեւքերն ավարտվում էին սպիտակ մանժետներով, եւ մինչեւ ծնկները հասնող կիսաշրջազգեստից: Մոդելի պիջակի տակ ոչինչ չի եղել, բացի բազմաշերտ սեւ ու մարգարտե ուլունքներից, որոնք հասնում էին մինչեւ գոտկատեղը: Նա նաեւ կրում էր դեկորատիվ գոտի՝ մի քանի մարգարտաշարով: Հադիդի կերպարն ամբողջացրել են Chanel-ի լոգոտիպերով ականջօղերը եւ փոքրիկ ժապավենակապերով սեւ կոշիկները: