Բաժիններ՝

Սիրիայում հայ մասնագետների խմբի երրորդ հերթափոխի ականազերծողները 2417 քմ տարածք են մաքրել

Սիրիայում հումանիտար առաքելություն իրականացնող հայ մասնագետների խմբի երրորդ հերթափոխի ականազերծողները նոյեմբերի 1-ից 30-ը 2417 քառակուսի մետր տարածք են մաքրել:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեց Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոնի հասարակայնության հետ կապերի պատասխանատու Նազելի Էլբակյանը, ականազերծման աշխատանքների ընթացքում հայտնաբերվել է 2 հատ 120 մմ արկ, 2 հատ ՏՄ-62Պ3, 1 հատ ՊՄՆ-2, 4 հատ ՕԶՄ-72, 2 հատ ինքնաշեն պայթուցիկ սարք:

Նույն ժամանակահատվածում հայ բժիշկները հետազոտել և բուժօգնություն են տրամադրել 1147 մարդու:
Փետրվարից մինչ այս պահը հայ մասնագետները բուժել են մոտավորապես 6800 հիվանդի, սակրավորներն ականազերծել են 123 հազար քառակուսի մետր տարածք։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031