
«Հուսով եմ՝ Ռոնալդուն կստանա «Ոսկե գնդակը»». Սարի

«Յուվենթուսի» գլխավոր մարզիչ Մաուրիցիո Սարին հույս ունի, որ իր թիմի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն կնվաճի «Ոսկե գնդակը»:
«Հուսով եմ՝ Կրիշտիանուն կհաղթի «Ոսկե գնդակը», Դե Լիգտը՝ Kopa Trophy-ն (մրցանակ՝ լավագույն երիտասարդ խաղացողի համար), իսկ Դիբալան մի օր կդառնա «Ոսկե գնդակի» հավակնորդ»,- Սարիին է մեջբերում Goal.com-ը:
«Ոսկե գնդակի» հանձնման արարողությունը տեղի կունենա այսօր՝ դեկտեմբերի 2-ին, Երևանի ժամանակով 23:30-ին:
Պատրաստեց Անի Գաբուզյանը