
«Ռոմա»-ն հաղթել է «Վերոնա»-ին. Մխիթարյանը՝ գոլի հեղինակ

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի և «Ռոմա»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը դարձել է գոլի հեղինակ ակումբի կազմում: Իտալիայի առաջնության 14-րդ տուրի շրջանակներում «Ռոմա»-ն արտագնա խաղում հյուրընկալվեց «Վերոնա»-ին և առավելության հասավ 1:3 հաշվով:
Հայաստան ազգային հավաքականից Հենրիխ Մխիթարյանը «Ռոմա»-ի մեկնարկային կազմում չէր, սակայն փոխարինման դուրս եկավ 67-րդ րոպեին, իսկ ավելացված րոպեին խփեց նաև «գայլերի» երրորդ գնդակը:
Այս հաղթանակից հետո «Ռոմա»-ն Սերիա Ա-ի մրցաշարային աղյուսակում 4-րդն է 28 միավորով: