Բաժիններ՝

Ինսբրուկում զբոսաշրջիկներն անվճար երթևեկելու իրավունք կստանան

Ավստրիայի Ինսբրուկ քաղաքում (Տիրոլի դաշնային երկրամաս) զբոսաշրջիկները 2020 թվականին կկարողանան անվճար օգտվել հասարակական տրանսպորտից: Այդ մասին հայտնել է Ինսբրուկի զբոսաշրջության բյուրոն։

Նորամուծությունը կսկսի գործել 2020 թվականի մայիսի 1-ից: Բոնուսային առաջարկությունը հասանելի կդառնա այն հյուրերի համար, որոնք այս մեգապոլիս են ժամանում երկու կամ ավելի օրով: Անվճար երթեւեկելուց կարելի կլինի օգտվել Welcome Card տուրիստական քարտի օգնությամբ: Եկվորներն այն կկարողանան ստանալ վարձակալությամբ բնակարաններ տրամադրող ֆիրմայից կամ հյուրանոցում:

Ինչպես նշվում է, Ինսբրուկը կդառնա Ավստրիայի առաջին քաղաքը, որն զբոսաշրջիկների համար անվճար երթեւեկություն կառաջարկի միասնական աբոնեմենտի հիման վրա, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031