![](/banners/BeFunky-design.jpg)
Ալկոհոլի գործածումը արգելակում է օրգանիզմում վիտամինների և սննդարար նյութերի յուրացումը
![](https://168.am/wp-content/uploads/2016/10/alkogol_66b34.jpg)
Առողջության համար նվազագույն վնասի համար տղամարդիկ պետք է զուտ ալկոհոլի գործածումը սահմանափակեն օրական մինչեւ 24 գրամ, իսկ կանայք՝ մինչեւ 12 գրամ: Այս եզրակացությանն են հանգել գերմանացի գիտնականները, ինչի մասին գրել է Focus հանդեսը։ Ճշտվում է, որ կանանց համար օրական առավելագույնը համարժեք է 0,3 լիտր գարեջրի կամ մեկ գավաթ գինու, իսկ տղամարդկանց համար՝ 0,6 լիտր գարեջրի կամ երկու գավաթ գինու: Մասնագետները խորհուրդ են տալիս բոլորովին հրաժարվել ոգելից խմիչքներից առողջության պահպանման համար:
Բանն այն է, որ ալկոհոլի գործածումը արգելակում է օրգանիզմում վիտամինների եւ սննդարար նյութերի յուրացումը, ինչը մեծացնումէ վտանգավոր հիվանդությունների, այդ թվում՝ քաղցկեղի զարգացման ռիսկը: Նրանք կոչ են արել բնավ ալկոհոլ չգործածել շաբաթական գոնե երկու օր, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: