
Հովհաննես Համբարձումյանը մասնակցել է ակումբի հերթական խաղին

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի պաշտպան Հովհաննես Համբարձումյանը մասնակցել է ակումբի հերթական խաղին:
Կիպրոսի ֆուտբոլի առաջնության 11-րդ տուրի շրջանակներում «Էնոսիս Պարալիմնի»-ն հյուրընկալվեց «Օլիմպիակոս»-ին: Այդ խաղում դարպասի գրավում չարձանագրվեց` 0:0:
Հայաստանի ազգային թիմից Հովհաննես Համբարձումյանը «Էնոսիս Պարալիմնի»-ի մեկնարկային կազմում էր և մասնակցեց ամբողջ խաղին:
Այս տուրից հետո «Էնոսիս Պարալիմնի»-ը մրցաշարային աղյուսակում 11-րդն է 6 միավորով: