Բաժիններ՝

Բրիտանիան «մի վագոն ժամանակ» ունի ԵՄ-ի հետ առեւտրական համաձայնագիր կնքելու համար. Ջոնսոն

Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը վստահ է, որ Միացյալ Թագավորությունը Եվրամիության հետ առեւտրական համաձայնագիր կկնքի նախքան Brexit-ից հետո անցումային ժամանակաշրջանի ավարտվելը: Այդ մասին նա նոյեմբերի 15-ին հայտարարել է BBC-ի առավոտյան հեռուստաեթերում։

«Այո, մենք կարող ենք դա անել, մենք ԵՄ-ից դուրս կգանք հունվարին, եւ մենք մի վագոն ժամանակ կունենանք ազատ առեւտրական գործընկերության հարաբերություններ հաստատելու համար»,-ասել է Ջոնսոնը:-«Հսկայական առավելությունն այն է, որ մենք սակագների, բաժնեչափերի, ստանդարտների բարձր աստիճանի համաձայնեցվածություն ունենք, ուստի ԵՄ-ի հետ գործարքի կնքումը նման չի լինի մեկ այլ գործարքի կնքմանը»,-հավելել է վարչապետը:

Brexit-ից հետո անցումային ժամանակաշրջանը, որի ընթացքում Լոնդոնը եւ ԵՄ-ն պարտավոր են նոր առեւտրական համաձայնագիր կնքել, պետք է տեւի մինչեւ 2020 թվականի դեկտեմբերի 31-ը: Հոկտեմբերի 17-ին Brexit-ի վերաբերյալ կողմերի միջեւ ձեռք բերված համաձայնագրի պայմանների համաձայն, անցումային շրջանը կարող է միապատիկ երկարացվել երկու տարին չգերազանցող ժամկետով, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս