Ասադը պատմել է Սիրիայում Թուրքիայի գործողության հնարավոր հետեւանքների մասին
Թուրքիայի գործողությունները Սիրիայի հյուսիս – արեւելքում կարող են հանգեցնել էթնիկական հակամարտության: Դամասկոսը դեմ է սիրիացի փախստականներին թուրքական բանակի վերահսկողության տակ գտնվող տարածքներ վերադարձնելուն, քանի որ դա սոսկ առիթ է համարում զինյալներին իրենց ընտանիքներով վերաբնակեցնելու համար: Այդ մասին հայտարարել է Սիրիայի նախագահ Բաշար Ասադը ՌԻԱ Նովոստիին եւ «Ռոսիա 24» հեռուստաալիքին տված հարցազրույցում:
«Ոչ ոք չի հավատում, որ Թուքիան ցանկանում է երեք միլիոն սիրիացի փախստականներին վերադարձնել այդ շրջան: Դա հումանիտար ցուցանակ է պատրանք ստեղծելու համար: Եթե նա նույնիսկ ցանկանար դա անել, ապա դա անհեթեթություն է, չէ որ իրադարձությունների նման զարգացումը հակամարտության կհանգեցնի հողերի սափականատերերի, տեղի քաղաքներում ու գյուղերում ապրող մարդկանց, անշարժ գույքի եւ գյուղատնտեսական հանդակների սեփականատերերի եւ նորաբնակների միջեւ: Դա նշանակում է, որ այդ հակամարտությունն էթնիկական բնույթ կունենա»,- ասել է Ասադը:
Նախագահի խոսքով՝ թուրքերի հիմնական նպատակն այդ հողեր այն ահաբեկիչներին բերելն է, որոնք գործում էին Սիրայի Արաբական Հանրապետության տարածքում եւ ջախջախվել են, իրենց ընտանիքների հետ միասին, որպեսզի նոր արմատականացված հասարակություն ձեւավորեն՝ «համապատասխան այն տեսակերպին, որին հետեւում է Էրդողանի թուրքական վարչակարգը»,- նշել է նա, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: