«Համաձայն ենք 50 դոլար ավելի տալ մաքսազերծմանը, բայց չհասնել Գյումրի». ավտոներկրող

«Այն գումարը, որը պետք է Գյումրիում ծախսենք, թող ներառեն մաքսազերծման գնի մեջ, մենք համաձայն ենք 50 դոլար ավելի վճարել, որ Գյումրին զարգանա, միայն թե այդքան ճանապարհ չկտրենք, հասնենք Գյումրի»,- մեզ հետ զրույցում ասում էր ավտոներկրող Խաչատուր Կարապետյանը:

Հիշեցնենք, այսօր  ավտոներկրողները «Չենք ուզում գնալ Գյումրի» կարգախոսով փակել էին Նորագավիթի ավտոմաքսատուն տանող ճանապարհը:

Նրանք պնդում են՝ Գյումրի հասնելը լրացուցիչ բեռ է բոլորի համար: Հորդորում են Կառավարությանը փոխել իրենց որոշումն ու մինչև հունվարի մեկը թույլատրել բոլորին մեքենաները մաքսազերծել Երևանում: Ավտոներկրողները չեն ուզում գնալ Գյումրի, քանի որ, ինչպես իրենք են պնդում, ճանապարհները բարեկարգ չեն, նեղ են, մի քանի մեքենա բերողները ստիպված են լինում վարորդներ վարձել, հոգալ իրենց և նրանց սնունդն ու գիշերակացը:

ԱՆԱՀԻՏ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Տեսանյութեր

Լրահոս