Բաժիններ՝

Bloodhound LSR ռեակտիվ ավտոմոբիլը մինչև 790 կմ/ժ արագություն է զարգացրել

Bloodhound LSR գերձայնային ավտոմոբիլը գերազանցել է արագության իր ռեկորդը. Հարավաֆրիկյան Հանրապետության Քալահարի անապատում Հաքսին Փան ցամաքած լճի մակերեւույթով վեցերորդ արշավահերթին ավտոմեքենան անցել է 790 կիլոմետր/ժամ արագությամբ: Այդ մասին հայտնել է Մեծ Բրիտանիայի BBC հեռուստառադիոհաղորդումների կորպորացիան։

«EJ200 շարժիչն ավտոմեքենան հասցրել է 790 կիլոմետր/ժամ թափառքի,- մեջբերում է BBC-ն վարորդ Էնդի Գրինին: Յուրաքանչյուր արշավահերթի Գրինն ավտոմեքնայի արագությունը նախորդից փոքր-ինչ բարձրացրել է՝ ստանալով տվյալներ, որոնք թույլ կտան դուրս գալ ձայնային արգելքի եւ ցամաքում արագության ռեկորդի հաղթահարման, որն այժմ կազմում է գրեթե 1228 կիլոմետր/ժամ, նշում են փորձագետները:

Bloodhound LSR-ի ստեղծողները հուսով են համաշխարային ռեկորդը գերազանցել 2020 թվականի ամռանը, երբ ավտոմեքենան հանդերձված կլինի ռեակտիվ շարժիչով:
Բրիտանացի մասնագետների կառուցած Bloodhound բոլիդի երկարությունը 14 մետր է, քաշը՝ 7 տոննա, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930