Բաժիններ՝

«Գոհ եմ ՊԵԿ աշխատանքից, իմ առաջադրած խնդիրները մակրոմակարդակում լուծվել են». Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Գյումրիում մասնակցեց ռազմավարական պլանավորման աշխատաժողովին, որտեղ քննարկվում են ՊԵԿ ձեռքբերումներն ու առաջիկա ծրագրերը։

Իր խոսքում վարչապետ Փաշինյանը նշեց, որ Կառավարությունը ձևավորման առաջին իսկ օրվանից իր առջև խնդիր է դրել ունենալ մեկ ռազմավարաություն՝ կարճաժամկետ, միջնաժամկետ և երկարաժամկետ։

Ըստ Փաշինյանի՝ այս հարցում Պետական եկամուտների կոմիտեն մշտապես աջակցել  և քաջալերել է Կառավարությանը:

«Ընդհանուր առմամբ՝ վերջին 1,5 տարվա ընթացքում բավարարված եմ ՊԵԿ-ի աշխատանքով։ Հստակ արձանագրում եմ, որ ՊԵԿ-ն իմ առաջադրած խնդիրները մակրոմակարդակում լուծել է, իսկ միկորմակարդակում, իհարկե, կան բազմաթիվ խնդիրներ, որոնք պետք է լուծվեն։ Այս առումով ռազմավարության ընդունումը շատ կարևոր է՝ այդ խնդիրները լուծելու համար»,- ասաց  վարչապետ Փաշինյանը:

Նա ընդգծեց, որ ՊԵԿ-ի ոլորտում Կառավարության ռազմավարական թիվ մեկ խնդիրը հետևյալն է.

«Փոխել քաղաքացու վերաբերմունքն իր վճարած հարկերի, իր հարկային պարտավորությունների նկատմամբ, բայց նաև ՊԵԿ աշխատողները՝ հարկային և մաքսային, պետք է փոխեն իրենց վերաբերմունքն իրենց աշխատանքի նկատմամբ»։

Վարչապետն իր ելույթում կարևորեց նաև ՊԵԿ համակարգում կոռուպցիայի բացառումը՝ այդ նպատակի համար անհրաժեշտ համարելով հարկային և մաքսային ոլորտների աշխատակիցների աշխատավարձերի բարձրացումը։

«Բացի քաղաքական կամքը, անհրաժեշտ է նաև որոշ այլ ոլորտներում լուծումների գնալ՝ ընդհուպ շարունակական աշխատավարձի բարձրացում, որը պետք է վկայի արդեն հարկային և մաքսային աշխատակիցների պրոֆեսիոնալ որակների մասին»,- ասաց  Փաշինյանը։

ԱՂԱՎՆԻ ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս