Բաժիններ՝

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչը հրաժարական է ներկայացրել

Շարունակվում են խմորումները Ֆուտբոլի ֆեդերացիայի ու ազգային հավաքականի շուրջ։

Այսպես, երեկ ազգային հավաքականի նախկին պաշտպան, ներկայումս ֆեդերացիայի աշխատակից Ռոբերտ Արզումանյանը իր ֆեյսբուքյան գրառմամբ «բացատրություն» էր պահանջում ֆեդերացիայի նախագահ Արթուր Վանեցյանից։ Իսկ այսօր արդեն 168.am-ին տեղեկություն հասավ, որ ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցը հրաժարական է ներկայացրել։

Չներվեցի՞ն նրան վերջին երկու խաղերի արդյունքները, թե՞ սա ֆեդերացիայի նախագահ Արթուր Վանեցյանի դեմ հարձակման շրջանակներում տեղի ունեցող պրոցես է, հուսանք, կպարզվի առաջիկայում։

Գոհար Սավզյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031