«Տեղեկանքով տրամադրել եմ այն, ինչ իրականությունում եղել է». Արտակ Դավթյանը՝ ապրիլյան գործողություններին Խաչատուրովի մասնակցության մասին
Մամուլում հրապարակումներ եղան, որ ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը և ԶՈՒ ԳՇ վարչական ապարատի ղեկավար, գեներալ-մայոր Արիս Բրուտյանը ուշագրավ տվյալներ են տրամադրել 2016թ. ապրիլյան ռազմական գործողություններին ԶՈՒ գլխավոր շտաբի նախկին պետ Յուրի Խաչատուրովի մասնակցության վերաբերյալ։
Հիշյալ փաստաթղթերը հոկտեմբերի 7-ին «Յուրի Խաչատուրովն ընդդեմ Ստեփան Գրիգորյանի» գործով նախնական դատական նիստում դատարանին է ներկայացրել Խաչատուրովի ներկայացուցիչ, փաստաբան Անահիտ Սարգսյանը։
Այսօր լրագրողների հետ հանդիպմանը ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ Արտակ Դավթյանը հայտարարել է՝ տեղեկանքով տրամադրել եմ այն, ինչ իրականությունում եղել է:
«Իսկ մնացած հարցերի պատասխանը դատարանը երևի կտա՝ ինքը ժամանակին եղել է տեղո՞ւմ, թե՞ բիլյարդանոցում»,- նշեց Արտակ Դավթյանը՝ հիշեցնելով, որ տեղեկանքը 1.5 տարի առաջ է տրվել, պարզապես նոր է ի հայտ գալիս:
ՄԱՐԻԱՄ ՊԵՏՐՈՍՅԱՆ