Բաժիններ՝

Ինչի հետ համադրել վանդակավոր բաճկոնը. Ժաննա Դամասի կատարյալ աշնանային կերպարը

Նրա անունը դարձել է ժամանակակից փարիզյան ոճի հոմանիշ, իսկ նրա զգեստապահարանը միանգամից համատեղում է բոլոր վերջին թրենդները՝ միևնույն ժամանակ մնալով հավերժ դասական: Նորաձևության ցուցադրությունների սիրված հյուր, դիզայներ, փարիզյան կյանքի մասին գրքի հեղինակ, և այժմ նաև՝ նորաձև բիստրոյի և բուտիկի սեփականատեր Ժաննա Դամասը շատ բան գիտի նորաձևության մասին: Աշնանային արևոտ օրվա համար Ժաննան ընտրել է սև ջինսե տաբատ, բարակ սև ջեմպր և շագանակագույն բաճկոն: Կերպարն ամբողջացրել են դարչնագույն երկարաճիտ կոշիկները և շագանակագույն պայուսակը:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031