
Մեսիի ստացած վնասվածքը լուրջ չէ

Կատալոնական «Բարսելոնա»-ի արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին վնասվածքը լուրջ չէ:
Այս մասին հայտնել է ակումբի գլխավոր մարզիչ Էռնեստո Վալվերդեն: Վերջինս չի հստակեցրել, թե հարձակվողը երբ կվերադառնա խաղադաշտ` կապելով այն վերականգնողական կուրսի հետ:
Իսպանիայի ֆուտբոլի առաջնության 6-րդ տուրում «Բարսելոնա»-ն մրցել էր «Վիլիառեալ»-ի հետ: Խաղին մասնակցել է նաև «կապտանռնագույնների» առաջատար Մեսին, ով խաղային հերթական դրվագի ժամանակ` մրցակցի ֆուտբոլիստին բախվելով մկանային վնասվածք էր ստացել: