Բաժիններ՝

«Սուարեսը լավագույն հարձակվողն է աշխարհում».  Բուսկետս

Սերջի Բուսկետսը հաճելի խոսքեր ուղղեց ուրուգվայցուն, բայց նաև հույս հայտնեց, որ  Դեմբելեն և Մեսսին շուտ կվերականգնվեն:

Նա նաև վստահ է, որ Ֆատին ունի ամեն ինչ, ինչ անհրաժեշտ է «Բարսելոնայում» հաջողության հասնելու համար:

«Սուարե՞ս: Նա աշխարհի լավագույն հարձակվողն է»,- համոզված է Բուսկետսը:

Նա նաև հույս ունի, որ ակումբը կշարունակի օգնել Անսու Ֆաթիին հարմարվել առաջին թիմին:

«Մենք պետք է հանգիստ լինենք Անսուի հետ և օգնենք նրան: Նա պետք է իմանա, թե որտեղ է գտնվում և ինչ աշխատանք պետք է անի, որպեսզի շարունակվի նույն ոգով: Նա մեզ շատ կօգնի:

Հուսով ենք, որ Դեմբելեն և Մեսսին կվերականգնվեն առաջիկա մի քանի օրվա ընթացքում»,- եզրափակել է 31-ամյա ֆուտբոլիստը:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս