Ամոյանը և Մանուկյանը հաղթանակով են մեկնարկել աշխարհի առաջնությունում
Ղազախական Նուր-Սուլթան քաղաքում մեկնարկեց հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությունը:
Հայաստանի ներկայացուցիչներից 55 կգ քաշային Նորայր Հախոյանը պարտվեց հենց մեկնարկում` զիջելով Ճապոնիայից Շոտա Օգավային: Հախոյանը կշարունակի պայքարը, եթե ճապոնացին դուրս կգա եզրափակիչ:
72 կգ քաշում Մալխաս Ամոյանը հաղթեց սերբ Ալեքսա Էրսկիին և առաջին անգամ մասնակցելով աշխարհի առաջնությանը` դուրս եկավ 1/8 եզրափակիչ: Այնտեղ հայ ըմբիշն ուժերը կչափի Լեհաստանի ներկայացուցիչ Մատեուշ Բերնատեկի հետ:
Հայաստանից Մաքսիմ Մանուկյանը (82 կգ) ևս մեկնարկում գերազանցեց մրցակցին և հաջորդիվ ուժերը կչափի Ռուսաստանից Ադլան Ակիևի հետ:
Աշխարհի առաջնությունը վարկանիշային է Տոկիոյի 2020 թվականի Օլիմպիական խաղերի համար: