Մեսսին կարող է տեղափոխվել «Ինտեր Մայամի». բանակցում է Բեքհեմը
«Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին կարող է տեղափոխել «Ինտեր Մայամի», ինչպես հաղորդում է Catalunya Radio-ն:
Հաղորդվում է, որ արգենտինացու հետ բանակցությունները վարում է Դեյվիդ Բեքհեմը: Նա փորձում է Մեսսիին համոզել համաձայնել տեղափոխության պայմաններին: Հաղորդվում է նաև, որ ամերիկյան ակումբը պատրաստ է արգենտինացուն առաջարկել շատ տպավորիչ աշխատավարձ:
«Ինտեր Մայամին» կսկսի ելույթները MLS-ում 2020 թվականից: Հաղորդվում էր նաև, որ հարձակվողներ Էդինսոն Կավանին և Լուիս Սուարեսը կարող են ևս տեղափոխվել ամերիկյան ակումբ:
Այս պահին Մեսսին շարունակում է ապաքինվել վնասվածքից, որը ստացել է նախամրցաշրջանային մարզման ընթացքում: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ այդ վնասվածքի պատճառով ֆուտբոլիստը, ամենայն հավանականությամբ, բաց կթողնի Չեմպիոնների լիգայի խմբային փուլի՝ «Բորուսիայի» դեմ հանդիպումը:
Սիրարփի Աղաբաբյան