Բաժիններ՝

«Ոչ մի այլ հանքավայրի հաշվետվություններում թթվային դրենաժի մասին հիշատակում չի եղել». «Լիդիան» ընկերության տնօրեն

Շաբաթ օրը «Լիդիան» ընկերության տնօրինության և կառավարության միջև հանդիպման տեսագրությունը բավական լարված երկխոսության մի դրվագ է պարունակում: Այսպես, կառավարությունը վարչապետի գլխավորությամբ ավելի քան 2 ժամ քննարկում է՝ արդյոք թթվային դրենաժի հաշվարկները Ամուլսարում բավարա՞ր են, թե՞ կա լրացուցիչ հաշվարկների անհրաժեշություն:

Ի պատասխան այս քննարկումների՝ «Լիդիան Արմենիա» ընկերության տնօրեն Հայկ Ալոյանը շատ հստակ ակնարկում է, որ կառավարությունը կենտրոնացել է «Լիդիանի» վրա՝ քննարկելով՝ արդյոք հաշվարկները բավարա՞ր են, թե՞ ոչ, այն դեպքում, երբ Հայաստանի մյուս հանքերից և ոչ մեկում նման հաշվարկ ընդհանրապես չի արվել:
Հայկ Ալոյանը մասնավորապես պնդում է.

«Հայաստանի Հանրապետությունում թթվային ջրերի մասին առաջին անգամ հաշվետվություններում եղել է Ամուլսարի վերաբերյալ հաշվետվությունում: Հայաստանի Հանրապետության ոչ մի այլ հանքավայրում նման գործոնի մասին չի հիշատակվել երբիցե»:

«Մենք իրականացրել ենք մեր մասնագետների օգնությամբ ուսումնասիրություններ և համապատասխան միջոցառումներ: Այսինքն՝ այն, ինչ որ ես ասում եմ, այս փորձն էլ չկա Հայաստանի Հանրապետությունում՝ այդ հարցի վերաբերյալ ուսումնասիրություններ կամ կարծիք տալու»,- ասում է Ալոյանը, փաստորեն, հաստատելով, որ կառավարությունը չունի հնարավորություն Ամուլսարի այդ հաշվարկները գնահատելու, քանի որ Հայաստանում ոչ մի այլ հանքում նման հաշվարկներ չեն արվել:

Կարդացեք նաև

«Մենք պրինցիպիալ մոտեցում ունենք այս հարցին և ասում ենք, որ ՇՄԱԳ-ի ինֆորմացիան՝ իրականացված ելակետային տվյալներով, որի ժամանակահատվածը 10 տարի է, այսօր Հայաստանի Հանրապետությունում ոչ մի հանքավայր չունի»,- ասում է «Լիդիանի» տնօրենը:

Այս հայտարարությամբ «Լիդիանը», փաստորեն, պնդում է, որ հենց միայն Ամուլսարում է արվել թթվային ջրերի դրենաժի հաշվարկներ, ու մինչ կառավարությունը արդեն 1 տարի քննում է՝ արդյոք այդ հաշվարկները շա՞տ են, թե՞ քիչ, մյուս հանքերն ընդհանրապես որևէ հաշվարկ չունեն:

Սա համահունչ է հենց Նիկոլ Փաշինյանի այսօր արված հայտարարությանը, որտեղ վերջինս խոստովանում է, որ Ամուլսարի հանքը փակելու դեպքում հարց կառաջանա, թե ինչպե՞ս է Հայաստանում թույլատրվում այլ հանքերի շահագործումը: Վարչապետի այս հարցադրումը հետաքրքիր է հատկապես այն ֆոնին, որ Թեղուտը վերագործարկվեց հենց Փաշինյանի կառավարության օրոք, ու հենց այս կառավարության օրոք մեկ տարուց ավելի փակ մնաց հենց Ամուլսարը, որը, «Լիդիանի» պնդմամբ՝ միակ հանքն է, որ արել է միջազգային չափանիշերով բոլոր ռիսկերի հաշվարկները:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս