Իրավապահ համակարգում վերադասավորումներ են. պատրաստվում են երթի Երևան հասնելուն. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Իրավապահ համակարգում Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ եպիսկոպոս Գալստանյանի՝ Երեւան գալուն ընդառաջ ուշագրավ վերադասավորումներ են:

Երեկ Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահի հրամանով՝ արդարադատության առաջին դասի խորհրդական Լևոն Եղոյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչության պետի տեղակալ՝ ազատվելով Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչության երկրորդ վարչության պետի պաշտոնից:

Նկատենք, որ վերոնշյալ վարչությունը իրավապահ համակարգում համարում են ԱԱԾ-ի վարչություն, քանի որ այս վարչությունը կազմում ԱԱԾ-ից տեղափոխված քննիչներն են հավաքվել»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031