Ճանապարհ փակած Արշակյանը կրկնում է` դա վատ բան է

Փողոց փակելը, աղմկելն ու ակցիաներ անելը խոսքը տեղ հասցնելու ձև չէ. այս մասին այսօր Հաղթանակի զբոսայգում լրագրողների հետ զրույցում հայտարարեց 2018թ. փողոցները փակլով իշխանության եկած ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը։

«Ես համարում եմ, որ միջպետական ճանապարհը փակելը լավ բան չէ, որովհետև դա ՀՀ տնտեսության զարգացման դեմ է, որովհետև օրինական ընտրված իշխանությունների դեմ է»,- ասաց նա։

Լրագրողի ճշտող հարցին, թե այդ դեպքում ՔՊ–ն ինչու նույն մեթոդներով եկավ իշխանության, Արշակյանը պատասխանեց` այն ժամանակ քաղաքացին իշխանությունը ընտրելու խնդիր ուներ, որովհետև իր ձայնը կեղծվում էր, ու քաղաքացին չէր կարողանում իրացնել Սահմանադրությամբ տրված իր իշխանությունը։

Հիմա, ըստ նրա, այդ խնդիրը չկա։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031