
«Մեզ մոտ գիշերվա կեսին գոռգռացող, շենքերի բակում բարձր խոսացող տուրիստներին պետք է բարեկրթորեն սանձել». Արմեն Աշոտյան

Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Հայաստանը, անխոս, շատ ունիկալ զբոսաշրջային ուղղություն է, իսկ մենք՝ հայերս, շատ հյուրընկալ և տաք ժողովուրդ։ Մենք ուզում ենք ունենալ շատ զբոսաշրջիկներ, որոնք և ավելի լավ կճանաչեն մեզ, և կնպաստեն մեր երկրի տնտեսական զարգացմանը։
Սակայն կարծում եմ, որ տուրիզմը ցարգացնելու և առավել միջազգայնացնելու հարցում պետք է չմոռանանք նաև արժանապատվության մասին։
Մեր ավանդական ջերմությունն ու ընկերասիրությունը չպետք է դառնա ամենաթողություն և աչքկապոցի։
Հռոմում, Բարսելոնայում, Փարիզում և Բեռլինում տուրիստը պարտավոր է հարգել տեղային կարգուկանոնը, օրենքներն ու ավանդույթները։
Մեզ մոտ գիշերվա կեսին գոռգռացող, շենքերի բակում բարձր խոսացող, փողոցներում ալկոհոլի ացդեցության տակ շորորող ու ոչ նորմատիվ բառապաշար օգտագործող տուրիստներին պետք է բարեկրթորեն սանձել։
Մենք հյուրասեր ենք, բայց ոչ անողնաշար։ Մեր հյուրերը մեր գլխի վրա տեղ ունեն, բայց մեր գլխին նստել չեն կարող»: