Բաժիններ՝

Թութանհամոնի գանձերի ցուցահանդեսը ամենահաճախելին է դարձել Ֆրանսիայի պատմության մեջ. Parisien

Փարիզում Եգիպտոսի Թութանհամոն փարավոնի գանձերի ցուցահանդեսը գերազանցում էհաճախելիության ռեկորդները եւ, չնայած այն բանին, որ մինչեւ փակումը մնում է երկու շաբաթից փոքր-ինչ ավելի, արդեն կարողացել է գրավել 1,37 միլիոն մարդու հետաքրքրությունը՝ ամենամեծ ցուցանիշը Ֆրանսիայի ամբողջ պատմության մեջ: Այդ մասին հայտնել է Le Parisien թերթը:

Ցուցահանդեսը բացվել է մարտի 23-ին Գրանդ ալում (Grande Halle)՝ Փարիզի Լա Վիլետ զբոսայգում: Այցելուները կարող են տեսնել ավելի քան 150 արտեֆակտ՝ ոսկե զարդեր, քանդակներ, ծիսական առարկաներ փարավոնի գանձարանից, որը կառավարել է մեր թվականությունից առաջ 1332 – 1323 թվականներին: Այդ առարկաների մեկ երրորդը Եգիպտոսի սահմաններից դուրս ցուցադրվում է առաջին անգամ: Լուքսորից ոչ հեռու արքաների հովտում Թութանհամոնի դամբարանի գանձերը 1922 թվականին հայտնաբերել է բրիտանացի հնագետ եւ եգիպտաբան Հովարդ Քարտերը:

Ցուցադրանքի աշխատանքի ձամանակն ավելացվել է այցելուների չդադարող հոսքի պատճառով. վերջին երեք շաբաթվա ընթացքում Գրանդ ալն իր դռները բոլոր ցանկացողների առջեւ ամեն օր բացում է առավոտյան 08:30-ից: Ուրբաթ եւ շաբաթ օրերին այն աշխատանքն ավարտում է ոչ թե 22:30-ին, այլ կեսգիշերին: Հունիսին կազմակերպիչները ցուցահանդեսը երկարաձգել են մեկ շաբաթով՝ մինչեւ սեպտեմբերի 22-ը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս