Երազանքների աղանդեր. շոկոլադե կեքս՝ անակնկալ միջուկով
Բաղադրիչներ
1. Շաքարավազ – 190 գ
2. Կարագ – 125 գ
3. Ալյուր – 190 գ
4. Ձու – 3 հատ
5. Շոկոլադ – 100 գ
6. Կաթ – 90 մլ
7. Կոնյակ – 1 ճ/գ
8. Կակաո – 2 ճ/գ
9. Սուրճ
Պատրաստման եղանակը
1. Կաթով թունդ սուրճ եփել, ավելացնել կակաո, խառնել, մինչև կակաոն ամբողջությամբ լուծվի:
2. Շոկոլադը հալեցնել:
3. Կարագը խառնել շաքարավազի հետ, ավելացնել սուրճի խառնուրդը, խառնել, լցնել հալված շոկոլադը, ձվերը, ալյուրը և կոնյակը:
4. Խմորը լավ խառնել և լցնել կեքսի համար նախատեսված կաղապարների մեջ:
5. Թխել տաք ջեռոցի մեջ մոտ 20 րոպե՝ մինչև կեքսերի գագաթը թեթևակի չորանա:
Պատրաստեց Անի Գաբուզյանը