Բաժիններ՝

«Եվրատեսիլ»-ը 2020 թվականին տեղի կունենա Ռոտերդամում

«Եվրատեսիլ-2020»-ը կանցկացվի Ռոտերդամում: Այդ մասին հայտնել է միջոցառման կազմկոմիտեն:

«Ռոտերդամն ընտրելով միջոցառման անցկացման վայր՝ մենք ընտրում ենք յուրահատուկ պատմություն ունեցող եւ ինքնատիպ մի քաղաք,-հայտարարել է մրցույթի գործադիր պրոդյուսեր Սիթսե Բաքերը:-Մենք ընտրում ենք Ahoy համերգասրահը, որը, մեր գնահատմամբ, առավել հարմար հարթակն է ամենաարդիական տեխնոլոգիաների օգտագործմամբ 180 մլն հանդիսատես ընդհանուր լսարանով երեք հեռուստաշոուի կազմակերպման համար:

Մրցույթի կիսաեզրափակիչները տեղի կունենան 2020 թվականի մայիսի 12-ին եւ 14-ին, իսկ «Եվրատեսիլ- 2020»-ի եզրափակիչը կկայանա մայիսի 16-ին, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս