Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը կոռուպցիայի դեմ պայքարին ուղղված իր գործառույթների իրականացման շրջանակներում ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում բացահայտել է ՀՀ պաշտպանության նախարարության կարիքների համար գնումների գործընթացում առանձնապես խոշոր չափերով գումարի հափշտակման դեպք:
ՌԴ քննչական կոմիտեի քննիչները հրաժարվել են քրեական գործ հարուցել հոր սպանության մեջ մեղադրվող Խաչատուրյան քույրերի նկատմամբ` հոր կողմից աղջիկներին խոշտանգումների ենթարկվելու և սեռական ոտնձգությունների հիմնավորմամբ:
Պորտուգալիայի հավաքականի և Թուրինի«Յուվենտուս»-ի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն դեռ հստակ չգիտի, թե երբ կավարտի կարիերան:
Օգոստոսի 20-ին, ժամը 18:21-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Գառնու տաճարի մոտակայքում ավտոմեքենան ընկել է ձորը և այրվում է, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Առողջապահության նախարարի խոսնակ Ալինա Նիկողոսյանը Յոլյանի անվան Արյունաբանական կենտրոնի Մանկական քաղցկեղի և արյան հիվանդությունների կենտրոնի ղեկավար, առողջապահության նախարարության խորհրդատու Գևորգ Թամամյանի հեռանալու վերաբերյալ տարածած տեղեկությունների առնչությամբ պարզաբանում է տարածել:
Օգոստոսի 20-ին, ժամը 21:31-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Կոմիտասի պողոտայի թիվ 48 շենքի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ` քաղաքացուն վրաերթի են ենթարկել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
«Մարդիկ ասում էին, որ, եթե Նիկոլն է ասել, ապա «պոլի փետ» էլ լինի՝ ընտրելու ենք։ Այսինքն՝ մարդիկ քվեն տվեցին ոչ թե Հայկ Մարությանին, այլ այն «պոլի փետին», ում ասել էր Նիկոլը։ Արժանապատվություն ունեցող քաղաքապետը, առաջին հերթին, աղբահանության գործը պետք է այնպես աներ, որ որևէ մեկս իրավունք չունենայինք և անգամ չխոսեինք աղբահանության մասին, որը չի կատարվում»։
Սուրեն Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Սա այն շրջաբերականն է, որով ԱՄՆ վարչակազմը ցանկանում է կրճատումներ իրականացնել մի շարք USAID-ի ծրագրերում՝ այդ թվում նաև Արցախում։ Այս կրճատումները որևէ կերպ չեն ազդելու ԱՄՆ դաշնակիցների և կարևոր նշանակություւն ունեցող պետությունների վրա։
Թուրքիայի Սըվազ (պատմական Սեբաստիա) քաղաքում օգոստոսի 19-ին, մեկնարկել է Sivas Buruciye International Open Chess Tournament-A-ը, որին մասնակցության հրավեր էր ստացել նաև Հայաստանի շախմատի կանանց հավաքականի անդամ, միջազգային կարգի վարպետ, Հայաստանի եռակի չեմպիոն Մարիա Գևորգյանը:
Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեն հրապարակել է Ամուլսարի գործով փորձաքննության եզրակացության վերաբերյալ վերլուծություններն ու գնահատումը՝ հայտնաբերված թերությունների կապակցությամբ:
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմինը խիստ մտահոգիչ է համարում այն իրողությունը, որ հրապարակված եզրակացությունները բավարար համոզում և վստահություն չեն ներշնչում ինչպես հանրային, այնպես էլ մասնագիտական շրջանակներում։
Օգոստոսի 19-ին ուժեղացված ծառայություն իրականացրին ոստիկանության Արմավիրի մարզային վարչության ու ենթակա՝ Արմավիրի, Վաղարշապատի, Բաղրամյանի և Մեծամորի բաժինների ծառայողները:
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը պաշտպանել է Սպիտակ տան ղեկավար Դոնալդ Թրամփին՝ Ռուսաստանի մասնակցությամբ G8-ի («Մեծ ությակի») ձեւաչափին վերադառնալու նրա ձգտման հարցում:
Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն օգոստոսի 21-ին նշում է ծննդյան տարեդարձը: Այս մասին հայտնեցին Մայր Աթոռի տեղեկատվասկան համակարգից:
Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչությունում ստացված տեղեկությունների հիման վրա նախապատրաստված նյութերով բացահայտվել են Երևանի Կենտրոն վարչական շրջանի «Կենտրոն-1» համատիրության նախկին նախագահի ապօրինությունները:
2016թ. ԱՄՆ նախագահական ընտրությունների նախօրեին ամերիկյան ամենահայտնի ԶԼՄ-ները ակտիվորեն ներարկում էին Ամերիկայի պատմության մեջ առաջին կին նախագահ ունենալու գաղափարը։ Դրա արդյունքում ձևավորվեց հանրային ընկալում, որի համաձայն Հիլարի Քլինթոնը այն թեկնածուն էր, ով կարող էր հեշտությամբ պարտության մատնել բիզնեսմեն Դոնալդ Թրամփին 2016թ. ընտրություններում։
Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը դատական հայց է ներկայացրել Երեւանի ավագանու նախկին անդամ Սոնա Աղեկյանի դեմ: Այս մասին տեղեկանում ենք Դատական տեղեկատվական համակարգից:
Բացատրություն ներկայացնելիս շատ կոնկրետ փաստական հանգամանքներ եմ ներկայացրել, որոնք պետք է հիմք հանդիսանան լիարժեք քննություն իրականացնելու և Ամուլսարի շահագործման հարցում տարբեր՝ շատ կոնկրետ պաշտոնյաների կողմից անձնական շահագրգռվածության հնարավորության հարցը պարզելու համար:
Թուրքիայի ընդդիմադիր քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (ԺԴԿ-HDP) Դիարբեքիրից ընտրված հայ պատգամավոր Կարո Փայլանը քննադատել է իրենց կուսակցության Դիարբեքիրի նահանգային կառույցի դիմաց պատգամավորների նկատմամբ ոստիկանության կիրառած բռնությունը:
«Ես ժողովրդին տեղեկացնում եմ, որ շերտագրական հետազոտության ժամանակ հաստատվել է չարորակ գոյացության առկայությունն իմ աջ թոքում»,- հայտնել է Վասկեսը, որն ինքը կրթությամբ ուռուցքաբան է:
«Հանքերի շահագործումը երկրում ոչ միայն էկոլոգիական խնդիր է: Գործող օրենսդրությունը հատուկ ստեղծված է հանքերը իսպառ թալանելու համար: Ժողովրդին հրամցվել են ընդամենը «աշխատատեղ» և «աշխատավարձ» կեղծ արժեքները: Գերշահույթը մնացել է դրսերում, երկրի բյուջեն չի օգտվել ռոյալթի հարկից»:
Ֆրանսիացի կոմպոզիտոր Ժուլիեն Գոտիեն զոհվել է Կանադայում արջի հարձակման հետեւանքով: Այս մասին հաղորդել է France Musique-ը:
Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն հավաստել է, որ իր ներկայացուցիչներն «ամիսներ շարունակ» շփումներ են պահպանում ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի հետ:
«Սասնա Ծռեր» համահայկական կուակցությունը հայտարարություն է տարածել քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանի ու ՀՀ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի նախկին ղեկավար Արթուր Գրիգորյանի նկատմամբ Դատախազության և ԱԱԾ միջոցով իրականացվող հետապնդումների փորձերի վերաբերյալ, որում ասված է.
Սպիտակ տունը չեղյալ Է հայտարարել ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի՝ սեպտեմբերի 2-3-ը պլանավորված այցը Դանիա: Այս մասին հայտնել է NBC News հեռուստաալիքը՝ վկայակոչելով աղբյուրներ: Սպիտակ տան ներկայացուցիչը հեռուստաալիքին հավաստել է այդ տեղեկատվությունը:
Օգոստոսի 21-ին, ժամը 00:15-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Աճառյան փողոցում` «Հարսնաքար» ռեստորանային համալիրի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
«Հրապարակ» թերթը գրում է. «Սեպտեմբերի 29-ին Արտաշատ համայնքում կանցկացվի համայնքի ավագանու անդամների արտահերթ ընտրություն: Առաջադրումների փուլը կսկսվի սեպտեմբերի 4-ից, սակայն ավագանու պաշտոնին այս պահի դրությամբ մոտ 50 թեկնածու է հավակնում։
Նույնիսկ ՀՔԾ-ն՝ քո «ընկեր ջանով», պաշտոնապես հայտարարում է, որ նախկին նախագահ Սերժ Սարգսյանը որեւէ քրեական գործով որպես կասկածյալ կամ մեղադրյալ չի անցնում:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ օգոստոսի 21-ին պլանային եւ վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն`
«Հրապարակ» թերթը գրում է. «Թվում էր՝ Ամուլսարի թեմային պետք է անդրադառնա նաեւ ՀՀ ազգային անվտանգության խորհուրդը, սակայն այն փորձում է խուսափել այս կարեւոր թեմայից: