Բաժիններ՝

«Եթե կառավարությունը չփոխեց խաղի կանոնները, վաղ թե ուշ հաշվելու ենք հերթական նախարարի միլիոնները». Արմեն Դարբինյան

ՀՀ նախկին վարչապետ Արմեն Դարբինյանը Twitter-ի իր էջում գրում է.

«Հանքերի շահագործումը երկրում ոչ միայն էկոլոգիական խնդիր է: Գործող օրենսդրությունը հատուկ ստեղծված է հանքերը իսպառ թալանելու համար: Ժողովրդին հրամցվել են ընդամենը «աշխատատեղ» և «աշխատավարձ» կեղծ արժեքները: Գերշահույթը մնացել է դրսերում, երկրի բյուջեն չի օգտվել ռոյալթի հարկից»:

Ըստ նրա՝ «ոլորտի մի քանի նախարար լիցենզիաների բաշխմամբ դոլարային միլիոնատերներ են դարձել: Եթե կառավարությունը չփոխեց խաղի կանոնները, վաղ թե ուշ հաշվելու ենք հերթական նախարարի միլիոնները: Ընդերքը ժողովրդի սեփականությունն է: Պետական բյուջեն ընդերքի մասհանումից պիտի տոկոս ստանա՝ ռոյալթի»:

Նաև նկատում է. «Ընդհանուր առմամբ, իհարկե, պետք է գնալ հանքարդյունաբերության տեսակարար կշռի անընդհատ նվազման ճանապարհով՝ մինչև դրա զրոյացում: Փոքր տարածք ունեցող երկրի համար ամեն մի մետր կարևոր է: Ամեն մի մետրը ծաղկացնել է պետք: Ագարակի, Քաջարանի համար առանձին replacement-ի ծրագրեր են պետք»:

Արմեն Դարբինյանի խոսքով՝ ««Հայաստանը աղքատ երկիր է»՝ այս բարբաջանքի ներքո են հանքերը թալանել: Ամեն տեղ լաց են եղել, վիզները ծռել ու ողորմություն են խնդրել, աղքատ երկրի պատկեր են ձևավորել: Մինչդեռ քառակուսի մետրին ընկնող հանքերի պարունակությամբ մենք ՀԱՐՈՒՍՏ երկիր են, կարելի է ասել նաև՝ ՀԱՆՔԱՅԻՆ երկիր ենք»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս