Բաժիններ՝

 ««Մանչեսթեր Յունայթեդը» բաց կթողնի Պոգբային «Ռեալ» 200 մլն ֆունտի դիմաց, բայց հույս ունեմ՝ նա կմնա». Բերբատով

«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին հարձակվող Դիմիտար Բերբատովը կարծիք է հայտնել թիմի կիսապաշտպան Պոլ Պոգբայի մասին:

«Կիրակի օրը «Չելսիի» դեմ խաղում մենք տեսանք, թե ինչու է Սուլշերը ցանկանում պահպանել Պոգբային: Երրորդ գոլի ժամանակ Պոլի փոխանցումը Ռեշֆորդին կատարյալ էր: Սա այն է, ինչը ես անվանում եմ «մաքուր ֆուտբոլ»:

Երբ ես խաղում էի «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում, առաջինը, ինչ գալիս էր Մայքլ Քերիքի մտքով գնդակը ստանալիս, առաջ փոխանցում կատարելն էր: Նա միշտ գիտեր՝ որտեղ եմ ես գտնվում, և նա շատ անգամներ է արդյունավետ փոխանցումներ կատարել ինձ: Հատուկ խաղացողները խնայում են էներգիան ճիշտ պահի համար:

Եթե «Յունայթեդը» Մադրիդից առաջարկ ստանա մոտ 200 մլն ֆունտ գումարի չափով, ապա տրանսֆերը տեղի կունենա: Բայց ես հույս ունեմ, որ Պոգբան կմնա «Յունայթեդում»»,- Բերբատովին է մեջբերում Goal.com-ը:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս