
«ԱՊԼ-ն կարող են հաղթել «Սիթին», «Տոտենհեմը», «Լիվերպուլը» և «Սիթիի» երկրորդ կազմը». Մոուրինիո

«Չելսիի» և «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինիոն դարձել է Sky Sports-ի փորձագետ և անմիջապես իր կարծիքն է հայտնել ԱՊԼ-ի 2019/20 մրցաշրջանի հավանական հաղթողի մասին:
«Ո՞վ կարող է դառնալ Անգլիայի չեմպիոն: Չորս թիմ: «Ման Սիթին», «Տոտենհեմը», «Լիվերպուլը» և «Սիթիի» երկրորդ կազմը: Երբ երեկ ես նայում էի «Սիթիի» պահեստայինների նստարանին, այն խաղացողներին, ովքեր չէին հայտնվել մեկնարկային կազմում, ես սկսեցի հավատալ, որ նույնիսկ նրանց դուբլը կարող է հաղթել Պրեմիեր լիգան»:
«Ի՞նչը կարելի է համարել հաջող մրցաշրջան «Մանչեսթեր Յունայթեդի» համար: Հաղթանակ Եվրոպայի լիգայում»,- ասել է Ժոզեն Sky-ի եթերում:
Պատրաստեց Անի Գաբուզյանը