Թաբուլե
Թաբուլեն արևելյան խոհանոցի շատ համեղ ու ճանաչված ուտեստ է: Շատ թեթև, գունեղ, ցիտրուսային համով աղցան է:
Բաղադրիչներ՝
Աղցանի համար՝
• բլղուր 1/2 բաժակ
• հավի կամ բուսական արգանակ կամ ջուր 2 բաժակ
• մաղադանոս՝ կտրատած 2-3 բաժակ
• թարմ անանուխ՝ կտրատած 1/2 բաժակ
• կանաչ սոխ՝ կտրատած 1/4-1/2 բաժակ
• լոլիկ՝ կտրատած 2-3 հատ
Սոուսի համար՝
• ձիթապտղի ձեթ 2 ճ/գ
• կիտրոնի հյութ 2 ճ/գ
• աղ 1/2 թ/գ
Պատրաստման եղանակը՝
Մեծ ամանի մեջ լցնել բլղուրը և ավելացնել եռման արգանակ կամ ջուր, թողնել 30-60 րոպե, մինչև փափկի: Քամել ջուրը, և բլղուրին ավելացնել աղցանի մնացած բաղադրիչները, խառնել: Ավելացնել սոուսը, խառնել և մատուցել:
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը