Գյումրի-Երևան էլեկտրագնացքն այսօր անվճար է
Երկաթուղայինի օրը` օգոստոսի 4-ին, երթևեկությունը «ՀԿԵ» ՓԲԸ մերձքաղաքային էլեկտրագնացքներով կլինի անվճար՝ բացառությամբ Երևան-Գյումրի էքսպրեսների։ Այս մասին տեղեկացնում է «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ–ի մամուլի ծառայությունը։
«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ տեղեկացնում է, որ օգոստոսի 4-ին, Երկաթուղայինի օրվա կապակցությամբ, երթևեկությունը «ՀԿԵ» ՓԲԸ ներհանրապետական բոլոր էլեկտրագնացքներով՝ բացառությամբ №100/101 և 102/103 Երևան-Գյումրի-Երևան և Գյումրի-Երևան-Գյումրի էքսպրեսների, կլինի անվճար: Անվճար կգործեն հետևյալ ուղերթները՝
• Երևան-Գյումրի-Երևան (սովորական էլեկտրագնացքներ)
• Երևան-Արաքս-Երևան
• Աբովյան-Ալմաստ-Շորժա
• Երևան-Երասխ-Երևան