Աստղեր, որոնց հրապարակումներն Ինստագրամում միլիոններ արժեն
Ինստագրամը հսկայական հարթակ է բիզնեսի համար: Այստեղ մարդիկ հրապարակում են իրենց կենսակերպը, զբաղվում են ֆիթնեսի խթանմամբ, ներկայացնում են հագուստ և բնականաբար գովազդով են զբաղվում: Իսկ գովազդը էժան չէ: Նույնիսկ երբ ոչ շատ հայտնի մոդելը, որը զուգագուլպաներ է գովազդում, մեծ գումարներ է պահանջում Instagram-ում գովազդային գրառման համար: Պատկերացրեք, թե համաշխարհային կարգի աստղերը որքան գումար են ստանում գովազդային հրապարակումների համար: Գները տպավորիչ են, բայց պետք է նշել, որ նման գովազդն իսկապես արդյունավետ է: HoppersHQ ընկերությունը, որը զբաղվում է Instagram-ում վարկանիշները հաշվարկելով, ներկայացնում է, թե որքան արժեն համաշխարհային աստղերի գովազդային գրառումները:
Ջասթին Բիբեր – 114.473.125 հետևորդ – մեկ գովազդային գրառման համար՝ 722000 դոլար
Նեյմար – 121.414.052 հետևորդ – մեկ գովազդային գրառման համար՝ 722.000 դոլար
Թեյլոր Սվիֆթ – 118 988 437 հետևորդ – մեկ գովազդային գրառման համար՝ 748.000 դոլար
Բեյոնսե – 128.885.800 հետևորդ – մեկ գովազդային գրառման համար՝ 785.000 դոլար
Դույեն Ջոնսոն – 147.838.634 հետևորդ – մեկ գովազդային գրառման համար՝ 882.000 դոլար
Սելենա Գոմես – 152.774.303 հետևորդ – մեկ գովազդային գրառման համար՝ 886.000 դոլար
Քիմ Քարդաշյան – 142.671.156 բաժանորդ – մեկ գովազդային գրառման համար՝ 910.000 դոլար
Կրիշտիանու Ռոնալդու – 172.803.418 հետևորդ – մեկ գովազդային գրառման համար՝ 975.000 դոլար
Արիանա Գրանդե – 158.417.760 հետևորդ – մեկ գովազդային գրառման համար՝ 996.000 դոլար
Քայլի Ջեներ – 139.226.677 հետևորդ – մեկ գովազդային գրառման համար՝ 1.266.000 դոլար
Պատրաստեց Անի Գաբուզյանը