Apple-ը կթողարկի 5G նոութբուքեր 2020 թվականին
2020 թվականի երկրորդ կեսին Apple-ը կներկայացնի MacBooks-ի մի շարք, որում ներառված համակարգիչները կգործեն հինգերորդ սերնդի ցանցերով, հայտնում է Digitimes-ը
5G մոդեմի լավագույն տարբերակն ապահովելու համար ընկերությունը կօգտագործի կերամիկական բաղադրիչներ: Թե արդյո՞ք նոր սերնդի բջջային ցանցերի աշխատանքը կիրականացվի MacBook Pro ում կամ MacBook Air ում, դեռ անհայտ է:
Ըստ 9to5mac-ի, Apple-ը իսկապես կարող է մտածել 5G MacBook-ի գործարկման մասին, բայց քիչ հավանական է, որ ընկերությունը հաջորդ տարի թողարկի նման նոութբուքեր: Ներկայիս տեղեկություններով՝ 2020 թվականի համար Apple-ը միայն պլանավորում է թողարկել iPhone՝ նոր հաճախականությունների աջակցությամբ:
Այնուամենայնիվ, Digitimes-ը գրում է, որ մինչև 2020 թվականի ավարտն ընկերությունը պատրաստ կլինի նորարարական նոութբուքեր թողարկել: Ընկերությունը սովորաբար չի հայտնում տեղեկություններ մինչև նոր գադջետների թողարկման օրը, այնպես որ, պետք է սպասել ինսայդերներին:
2019-ին Apple-ը նախատեսում է գործարկել նոր MacBook՝ 16 դյույմանոց էկրանով: Միևնույն ժամանակ, ընկերությունը ցանկանում է օգտագործել MacBook Pro-ի 15 դյույմանոց ձևաչափը՝ շրջանակները կրճատելու միջոցով ավելի մեծ էկրան ստանալով: Սարքը կստանա ստեղնաշար՝ նոր տարբերակով:
2020 թվականին փոփոխություններ կկրեն նաև սմարթֆոնները: 2020 թվականին IPhone-ի հիմնական առանձնահատկությունը կլինի 5G-ի աջակցությունը, քանի որ այս տարի ընկերությունը բաց է թողել հաղորդակցման նոր սերնդին անցումը:
IPhone-ի նոր չիպերը կանցնեն ռեկորդային 5 նմ տեխպրոցես: Վերջերս պարզ դարձավ, որ TSMC-ը՝աշխարհի խոշորագույն արտադրողներից մեկը և iPhone-ի չիպերի հիմնական մատակարարը, հայտարարել է 5 նմ չիպեր արտադրելու պատրաստակամության մասին: TSMC հաճախորդները, օրինակ՝ Apple-ը, ունեն մի շարք գործիքներ իրենց հաջորդ սերնդի չիպերի նախագծման համար:
Մասնագետները ենթադրում են, որ այժմ մեկ շերտում 1.8 անգամ ավելի շատ տրանզիստորներ կլինեն, իսկ Cortex-A72 միջուկների արագությունը կավելանա 15% -ով: Էներգաարդյունավետությունը նույնպես կլինի ավելի բարձր, քան 7 նմ չիպերի դեպքում, ինչը պետք է հանգեցնի մարտկոցի աշխատանքի երկարացման:
Սիրարփի Աղաբաբյան