Բաժիններ՝

Տանզանիայի իշխանությունները մտադիր են Կիլիմանջարո տանող ճոպանուղի կառուցել

Տանզանիայի իշխանությունները մտադիր են Կիլիմանջարո տանող կախովի ճոպանուղի կառուցել: Տեղի բնակիչները, որոնք այնտեղ բեռնակիրներ են աշխատում, դեմ են դրան, քանի որ զբոսաշրջիկների իրերը լեռնագագաթ հասցնելն իրենց հիմնական վաստակն է։

Իշխանությունները կարծում են, որ ճոպանուղին կօգնի զգալիորեն ավելացնել զբոսաշրջիկների հոսքը, բացի այդ, լեռնագագաթ հարմարավետ ճամփորդելու պայմաններ կստեղծի սահմանափակ հնարավորություններ ունեցող մարդկանց, տարեցների եւ երեխաների համար: Արդեն այժմ ամեն տարի Կիլիմանջարո է բարձրանում մոտավորապես 50 հազար մարդ, ինչը Տանզանիայի գանձարանին տասնյակ միլիոնավոր դոլարներ է բերում: Ճողանուղին, իշխանությունների գնահատմամբ, թույլ կտա առնվազն կիսով չափ ավելացնել այդ ցուցանիշը:

Ներկայում ճոպանուղու նախագծի հնարավոր սոցիալական եւ բանապահպանական հետեւանքների փորձաքննություն է կատարվում, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս