Ռուսաստանում անտառային հրդեհների մարմանը ներգրավված է 10 հազար մարդ
Սիբիրում և Հեռավոր Արևելքում բռնկված անտառային հրդեհների մարմանը ներգրավված են 10 հազար մարդ և շուրջ 3 հազար միավոր տեխնիկա: Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել են Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունից:
Հրդեհների մարմանը մասնակցում են 70 օդանավեր: Նախորդ օրերի ընթացքում օդանավերի միջոցով 993 տոննա ջուր է լցվել այրվող անտառների վրա: